«Արարենք միասին» խորագրով Հայաստան համահայկական հիմնադրամի այս տարվա հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 11 մլն 109 հազար դոլար:

Վերջին հինգ տարիների ընթացքում հեռուստամարաթոնի շրջանակներում ամենամեծ գումարը հավաքվել էր 2016 թվականին՝ 15 մլն 428 հազար 777 դոլար: Այդ տարի հեռուստամարաթոնի խորագիրն էր «Իմ Արցախը»:

2017-ին «Բերքառատ Արցախ» խորագրով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 12 մլն 505 հազար 456 դոլար: 2015-ին հեռուստամարաթոնը կրել էր «Մեր տունը» խորագիրը, հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլար, իսկ 2014-ին՝ «Դեպի Արցախ» կարգախոսով հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 12 մլն 399 հազար 550 դոլար:

2013 թվականին հեռուստամարաթոնի ժամանակ ավելի մեծ գումար էր հավաքվել՝ 21 մլն դոլար: