ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում վեճ ու ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են «Ճոյտի» զավակները․ տեղեկացնում է․ shamshyan.com-ը։

Նոյեմբերի 22-ին, Ժամը 17:00-ին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասում իրեն ծեծել են։

Էջմիածնի ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 16:00-ին, Է. Գանջոյանը զանգահարել է իր նախկին ընկեր՝ «Զվարթնոց» թաղամասի բնակիչ, 32-ամյա Արմեն Հակոբյանին և պահանջել է լուծել իր հետ կապված գումարային հարցերը, որից հետո Ա. Հակոբյանը սպանության սպառնալիքներ է հնչեցրել նրա ընտանիքի հասցեին:

Է. Գանջոյանը հայտնել է նաև, որ նույն օրը ժամը 17:00-ին նշված հասցեում 21-ամյա Նելիի Հակոբյանը, 25-ամյա Արայիկ Հակոբյանը ծեծել են իրեն և իր 12-ամյա որդուն:

Արդեն ժամեր անց՝ 21:20-ին, Հակոբ Հակոբյանը՝«Ճոյտը», զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները:

Իսկ Հ. Հակոբյանի դուստրը՝ Ն. Հակոբյանը հայտնել է, որ վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը ծեծել է իրեն՝ պարանոցի շրջանում պատճառելով վնասվածք և դիտավորությամբ կոտրել է արձանիկները:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիատական և դատաբժշկական փորձաքննություններ: