Air Moldova ավիաընկերության ուղևորը ցանկացել է տասը մետր բարձրությունից դուրս ցատկել ինքնաթիռից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միջադեպը տեղ է ունեցել ուրբաթ, Մոսկվա-Քիշնև չվերթի ժամանակ: Օդանավում են գտնվել նաև Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Նովակը և գործընկերները, որոնք Ռուսաստանից հայրենիք են վերադարձել:

«Բորտուղեկցորդուհին մոտեցավ ինձ և օգնություն խնդրեց: Նա ասաց, որ ուղևորներից մեկը ցանկանում է բացել դուռը և ցատկել ինքնաթիռից: Ես նրա հետևից գնացի, ուղևորին դռան մոտից մի կողմ տարա, սկսեցի հանգստացնել նրան այնպես, որ օդանավում խուճապ չառաջանա»,-ասել է Նովակը:

Նրան հանգստացնել հնարավոր չի եղել, ուստի, մյուս ուղևորների շրջանում խուճապ չառաջացնելու համար, խորհրդարանականները տղամարդուն կապել են: Վայրէջքից հետո նա բերման է ենթարկվել: