Էդգար Ճաղարյանն իր ՖԲ էջում գրել է․

Սիրելի հայրենակիցներ,
Տավուշում առաջադրվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով։ Քվեաթերթիկում 5-րդն եմ: Ստորև ներկայացնում եմ իմ կենսագրական տվյալները։
***
Էդգար Աշոտի Ճաղարյան / կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ. 22 մայիսի, ք. Երևան
Կրթություն
2001-2008թթ. – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
2007թ. ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի Սան Անտոնիոի Լեզվի Ինստիտուտ
Վերապատրաստում

2009թ. –Defense Procurement and Logistics / Պաշտպանական գնումներ և լոգիստիկա, Սլովենիա
2011թ. Defense Resource Management Institute / Պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
2002 – 2004թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայության ՀՀ Զինված Ուժերում
2004 – 2009թթ. ՀՀ ՊՆ վարչական ապարատի տեղեկատվավերլուծական բաժնի սպա
2009 – 2016թթ. ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի թիկունքային ապահովման վարչության պարենային, դեղորայքով և բժշկական սարքավորումներով ապահովման բաժնի պետ
2017 – 2018թթ. ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն 1-ին բաժին
2018թ. հուլիսի 20-ից՝ ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Այլ տվյալներ
Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, պահեստազորի մայոր է, քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական։
Պարգևատրվել է՝ «Գարեգին Նժդեհ», «Անբասիր ծառայության համար», «ՀՀ ԶՈՒ կազմավորման 20-ամյակ», «Նելսոն Ստեփանյան» մեդալներով։
Լեզուների իմացություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: