«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի խորհրդարանական ընտրություններում հանդես կգա «Ապագան Քոնն է» կարգախոսով:

Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Իսկ վաղը մեկնարկելիք քարոզարշավը կուսակցությունը կսկսի ժամը 11։02-ին Երևանում՝ Մաշտոցի պուրակից։