Մենք երբեք թաքուն բան չենք արել եւ չենք անելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Թալինում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, թե շոու էր արվում, երբ մարդկանց ձերբակալում էին կոռուպցիայի մեջ կասկածով եւ թաքուն պայմանավորվածություններ էին ձեռք բերվում, երբ նրանք ազատ էին արձակվում։

«Ժողովրդից գողացված ամեն կոպեկը վերադարձվելու է։ Եվ ամեն օր դրա հետ կապված իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն իրականացրածներ, որոնք գիտեն, որ չեն փախնելու, իրենք են իրենց նախաձեռնությամբ բանակցություններ սկսում քննչական մարմինների հետ»։


Փաշինյանը շեշտում է՝ մինչեւ վերջ այդ առնչությամբ գնալու են.

«Մենք անպայման մինչեւ վերջ հետեւողականորեն գնալու ենք։ իսկ թե ում նկատմամբ ներողամիտ լինենք, ում նկատմամբ ներողամիտ չլինենք, ժողովուրդն ա որոշելու դատարանի վճիռներից հետո»,–եզրափակեց նա։