Արագածոտնի մարզում, նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20:00-ի սահմաններում 18-ամյա Սարգիս Ղ.-ն Թալին-Կարմրաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 35 QՏ 475 համարանիշի ավտոմեքենայով դեպի Թալին ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ մոտ 20 մետր բարձրությունից բախվել ապառաժ քարերին եւ հայտնվել ձորում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորներ ԱԻՆ փրակարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների օգնությամբ դուրս են բերվել ձորից եւ տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն:


Տեղում առաջին բուժօգնությունն են ստացել վարորդն ու մեկ ուղեւոր, ովքեր հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, իսկ 1 հոգին տեղափոխվել է Երեւանի բժշկակական կենտրոններից մեկը:

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: