«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Ժամը 12.30-ին քարոզչական թիմը կլինի Վանաձորում, 14.30-ին՝ Ստեփանավանում, 15.45-ին՝ Տաշիրում եւ 18.00-ին՝ Ալավերդիում:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:


Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը: