«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամ Արամ Մանուկյանը դիմում է ներկայացրել ավագանու պաշտոնից հրաժարվելու մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երեւանի ավագանու արտահերթ նիստին հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 24․11․2018 թվականի արձանագրության համաձայն՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ իր լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նուարդ Վարդանյանին»,-նշեց նա։