Մենք Հայաստանում միակ իշխանությունն ենք, որ ազատամարտիկներին չենք ներքաշում քաղաքական պրոցեսների մեջ մեր նեղ կուսակցական շահերի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ստեփանավան քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«մենք առաջին իշխանությունն ենք, որ բանակին չենք ներքաշում նախընտրական պրոցեսների մեջ: Ես հստակ հրահանգ եմ տվել պաշտպանության նախարարին, ասել եմ՝ որեւէ զինվորի չհամաձակվեք ասել, թե ում օգտին քվեարկի»,-ասաց Փաշինյանը:


Նա դիմեց ՀՀԿ-ին ու նախկին իշխանություններին՝ նշելով. «Էդ դո՞ւք եք բանակ ու զինվոր գնահատողը, որ զինվորներին նվաստացնելով, ի հեճուկս իրենց կամքի տանում էիք, որ բաց քվեարկեն կոռումպացված ու իրենց թալանող իշխանությունների դեմ: Չփորձեք հանկարծ մանիպուլացնել, նենգափոխել, թե չէ նենց կապանենգափոխենք, որ շփոթված կմնանք»,-հայտարարեց Փաշինյանը: