ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն ընդմիջվել է. պաշտպանները ժամանակ են խնդրել դատարանից՝ նախագահող դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկ հայտնելու համար։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում հետաքրքիր բաներ են պարզվել, սակայն չմանրամասնեց, թե ինչ հիմքով են ինքնաբացարկ հայտնելու դատավորին։


Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 27 - ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քննվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքը:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: