Վարչակարգն ու վարչակարգի պարագլուխ Փաշինյանն ամեն ինչ անում են, որպեսզի այս քարոզարշավը որպես դասական քարոզարշավ չկայանա: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ուշադրությունը շեղում են ծրագրային պայքարից, պրոբլեմներից, եւ որեւէ գաղափարական բանավեճ մերժվում է: Մեր նպատակը չէ ինչ-որ մեկի դեմ պայքարելը, մեր նպատակը չէ ժողովրդի դարդուցավը թողած հայհոյանքների մրցավազի մասնակցելը եւ կարծում եմ՝ մենք մեր բոլոր հակադարձողներին տալու ենք շատ կոշտ ու արժանի պատասխան: Միաժամանակ, ժամանակը շատ կարճ է եւ ժողովուրդը մեզնից սպասում խնդիրների լուծումներ: Հենց այդ պատճառով է, որ մենք առաջարկեցինք Փաշինյանին գնալ բանավեճի մեր ներկայացուցչի հետ, բայց նա մերժեց: Նա մերժեց պատճառաբանելով, որ բա, եթե բոլոր կուսակցություններն էլ նման առաջաարկ անեն, հո չեմ կարող գնալ 10 բանավեճի: Կարծում եմ՝ դա տրամաբանական կլիներ, եթե Փաշինյանը խոսեր ծրագրերից, ոչ թե առավոտից երեկո հակադարձեր կամ գոռգոռար մեր կողմնակիցների վրա:


Դե եթե որեւէ տարբերություն չկա մեր եւ մնացած կուսակցությունների միջեւ, ինչու ես առավոտից երեկո խոսում մեր մասին: Երկրորդ, Փաշինյանի վկաներին ուզում եմ խորհուրդ տալ, նաեւ այլ կուսակցությունների Փաշինյանի վկաներին, որ մեր գաղափարական պայքարը Փաշինյանի եւ նրա թիմի հետ է: Խորհուրդ կտամ ոտքի տակ չընկներլ: Իմ պայքարն իրենց պապայի, քաղաքական կուռքի հետ է, այլ ոչ թե օրը 6 անգամ կարծիք փոխող որոշ քաղաքական դամբուլիզմի ներկայացուցիչների հետ:

Այնպես ոչ չփորձեք ոտք մեկնել մեզ հետ եւ գնահատականներ հնչեցնեք ՀՀԿ-ի վերաբերյալ: Մոռացե՞լ եք, ոնց էիք հերթ կանգնում ՀՀԿ-ի դռների տակ»,-հայտարարեց Շարմազանովը:

Նա հայտարարեց, որ ԱԺ-ում լինելու է ժողովրդի խնդիրների ներկայացնողը. «Օր ու արեւ չեմ տալու կառավարությանը: Ես լինելու եմ ձեր դեսպանը խորհրդարանում, բարձրաձայնելու եմ ամենացավոտ հարցերը: Հետեւելու եմ, որ կառավարությունն ու Փաշինյանը իրենց յուրաքանչյուր խոստացած անեն»,-ընդգծեց Շարմազանովը: