«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 30-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի՝ 7-րդ զանգվածի եւ Սարգսաշեն թաղամասի ջրամատակարարումը։

Նոյեմբերի 30-ին ժամը 09:00-18։00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան փողոցի անհատական տնատիրությունների և «Մ․ Լամբարյան» ՍՊԸ-ի, Երևանյան խճուղու՝ «Արվետ» ՍՊԸ-ի, «Իմ թերթը» ՍՊԸ-ի, Սպիտակի բժշկական կենտրոնի, Երևանյան խճուղի, Ց-5, Ուզբեկական, Շվեցարական, Իտալական, Էստոնական, Նորվեգական, Տաշիր թաղամասերի, Գ. Լուսավորիչ փողոցի, ինչպես նաեւ Սարալանջ, Մեծ Պարնի՝ հին և նոր, Կաթնաջուր, Շիրակամուտ, Լեռնավան, Ջրաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: