Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է «սառեցված» մնա: Երեւանում ընթացող «Լազարեւյան ակումբի» նիստում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագետը շեշտեց, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, եւ հայ-ռուսական հարաբերությունները, ամեն ինչից անկախ, պետք է ամրապնդվեն:


Խոսելով տարածաշրջանային իրավիճակի մասին՝ քաղաքագետը նշեց, որ հատուկ մտահոգություն է հարուցում Իրանի հարցը: Նրա խոսքով՝ լուծման տարբերակներից մեկը կարող է լինել Իրանի բաժանումը 7 մասի, մի մասը կկոչվի Ադրբեջան: «Այս տարբերակը չի կարող չառնչվել Ադրբեջանին եւ Ղարաբաղին»,- նշեց փորձագետը: