Իրանի վրա ճնշում գործադրելու համար ԼՂ հակամարտությունը օգտագործելու փորձեր կձեռնարկվեն։ Այսպիսի կարծիք է հայտնել պատգամավոր Խոսրով Հարությունյանը Երեւանում անցկացվող Լազարյան ակումբի նիստի ժամանակ։

Նրա խոսքով՝ կարելի է փաստել, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ դաշնակցային պարտավորությունների կամայական մեկնություններ են առկա. «Ադրբեջանը ռազմաքաղաքական վերահսկողության տակ վերցնելու ձգտումը սպառազինությունների վաճառքի միջոցով։ Բայց արդյունքում ծանր ռազմական տեխնիկա է տրմադրվում մի երկրի, որը չի թաքցնում Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ մտադրությունները։ Ադրբեջանի նպատակը Երեւանը գրավելն է, սա զառանցանք չէ, այլ մտածելակերպ»։


Հարությունյանի խոսքով՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար կձեռնարկվեն ցանկացած մեթոդ օգտագործելու փորձեր, առաջին հերթին՝ ԼՂ հակամարտությունը։ Եվ «Խաղաղություն հողի դիմաց» տարբերակի մասին խոսակցությունները պատահական չեն։