«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում ներիշխանական ճեղքումը գնալով ավելի ակնհայտ է դառնում: Մի կողմում ուժային կառույցների ներկայացուցիչներն են՝ ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը և ԱԱԾ նախկին, բայց փաստացի ղեկավար Արշավիր Ղարամյանը և նրանց կողմնակիցները, իսկ մյուս կողմում՝ Արցախի Հանրապետության նախկին վարչապետ, ներկայումս նախագահ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, ով Արցախի ամենամեծ քաղաքական ուժի` «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահն է:

2020թ. գարնանը Բակո Սահակյանը այլևս չի լինելու ԱՀ նախագահ, և երկու կողմերը այժմվանից են պատրաստվում նախագահական ընտրապայքարին:

Արայիկ Հարությունյանը իր նախորդ գործողություններով և երեկվա հայտարարությամբ ցույց է տվեց, որ հանդիսանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախում ժողովրդավարական բարեփոխումների գծի կողմնակիցը, մինչդեռ ուժայինները, ընդհակառակը, փորձում են հակադրվել Հայաստանի իշխանությանը, հակադրվելով Փաշինյանին՝ հասկացնում են, որ Արցախը տանելու են բռնապետության և զինվորական խունտայի հաստատման ճանապարհով»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: