«Նայում եմ՝ բազմաթիվ կուսակցությունների լոգոներ են դրված, բազմաթիվ թեկնածուների նկարներ կան։ Մեկը լինի հարցնի՝ բա ո՞ւր էիք, որ Լոռու մարզի ու Սպիտակի շահերը բարձրաձայնում էինք։ Հիմա բոլորը կամ թեկնածու են, կամ շտաբի պետ, կամ էլ գրասենյակ են բացել: Կարող ա նորմալ ա, ես չգիտեմ»,- Սպիտակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորության թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Խոսելով աղետի գոտու խնդիրների մասին՝ Մարուքյանը նշեց. «Հիմա որ աղետի գոտի բառը չեն օգտագործում, աղետի գոտին դրանից վերանում ա՞...Մի վարչապետ ունեինք, ասում էր՝ մի ասեք ճգնաժամ, ճգնաժամը կգա Հայաստան: Սուս մնացեք էլի, կարող ա Վրաստանի մոտով անցնի, գնա»: