Լիովին համակարծիք եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում արձանագրված մտահոգությանը, անհանդուրժողական ու սադրիչ հռետորաբանություն կա այս շրջանում: Այս մասին նշեց գյուղատնտեսության նախկին նախարար, ՀՅԴ ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը:

«Եթե հիշում եք, 1980-ականների վերջին 1990-ականների սկզբին ՀՀՇ-ական ԲՏՌ-ներին, այդ ագրեսիվ ամբոխին եկել է փոխարինելու մի ագրեսիվ ամբոխ՝ լցված ֆեյսբուքում: Իմ էջը երեկ գիշերը փորձել են կոտրել: Այդ հռետորաբանությունը, այդ սարսափելի հայհոյանքները, որ գալիս են մեծ մասամբ ֆեյքերից, անընդունելի են:


Մենք ազատ մարդու, համերաշխ հասարակության ու հզոր պետության կողմնակից ենք: Այդ հայհոյանքները ոչ համերաշխության են նպաստում, ոչ պետության հզորությանը: Ի վերջո, ընտրությունները կավարտվեն, մարդիկ էլի մնալու են: Ֆեյսբուքը կարդում ես, տպավորություն է, որ հասարակական զուգարանի պատերն ես կարդում: Ամոթ է, շնորհք է պետք ունենալ»,-ասաց դաշնակցական գործիչը: