Կոտայքի մարզում, դեկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել. Ժամը 18:30-ի սահմաներում, 28-ամյա Վարդան Հ.-ն Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 4-րդ փողոցում իր վարած Opel մակնիշի 35 AՏ 241 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 55-ամյա Մանյա Մ.-ին եւ 51-ամյա Կարինե Շ.-ի:

Shamsyyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն:


Աղբյուրի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածներն աշխատում են Ծաղկաձորում գործող «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում: