Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 2-ին, ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի (70 տ.) կախված մարմինը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ննջասենյակի դռնից կախված հայտնաբերել են Գ. Մ.-ի (1948 թ.) դին եւ իջեցրել հատակին: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական օգնություն է ցուցաբերել մահացածի հարազատին: