Մենք մտահոգված ենք թե սեւերի ու սպիտակների արհեստական բաժանումով, թե ավանդական արժեքների նկատմամբ հարձակումներով, թե Արցախի հերոսների նկատմամբ ոչ կոռեկտ գնահատականներով, թե ասֆալտին փռելու կոչերով, թե ՀՀԿ-ի դեմ հարձակումներով: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ, ՀՀԿ ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը:

«Ի՞նչ եք ուզում ՀՀԿ-ից. եթե այդքան թույլ է, շանս չունի, ինչո՞ւ եք առավոտից երեկո ՀՀԿ-ից խոսում: Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ժողովրդի անունից խոսելուն, հլը մի քանի տարի մեր նման կառավարեք, հետո կտեսնենք, թե ժողովուրդը ոնց է ձեզ ընդունում: Առուն չտեսած «հոպ» մի ասեք»,-հայտարարեց Շարմազանովը:


Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը օ օրի մսխում է այն դրական քաղաքական կապիտալը, որը նրան թողել են նախկին իշխանությունները: