«Հրապարակ» թերթը գրում է. «Ռազմաճակատ ուղարկված սննդամթերքը յուրացնելու համար կալանավորված Մանվել Գրիգորյանի կինը` Նազիկ Ամիրյանը, օրերս իր մոտ է հավաքել իրենց կողմնակիցներին եւ ասել, որ պետք է ամեն ինչ անել Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) պատգամավոր ընտրվելը թույլ չտալու համար, որովհետեւ ընտրվելու դեպքում Մանվելի՝ ազատության մեջ հայտնվելու համար խոչընդոտներ կստեղծի:

Ամիրյանը հրահանգել է քվեարկել ցանկացած թեկնածուի օգտին, բացի Հակոբյանից՝ հավաստիացնելով, որ այդ դեպքում Մանվել Գրիգորյանը մինչեւ ամանորյա տոները կլինի ազատության մեջ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում