ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացնում Երևանի մետրոպոլիտենում:

Վարչապետը քարոզչությունն սկսել է Զորավար Անդրանիկ կայարանից: Քաղաքացիները վարչապետին ողջունում են, լուսանկարվում:

Նշենք, որ մետրոպոլիտենում տեսանկարահանումն արգելվում է, սակայն վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավը հեռարձակվում է ֆեյսբուքյան ուղիղ եթերով։