Խորհրդարանական ընտրություններին մասնակցող միակ ուժը, որը հստակ արտահայտվում է տարածքներ հանձնելու դեմ, «Սասնա ծռերն» է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5–ին, Սյունիքի մարզում ընտրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Արա Պապյանը։

«Բոլոր մյուսները այս կամ այն ձևով հողերը տալու կողմնակից են։ Ճիշտ ա՝ շատ խորամանկ, խուճուճ փաթեթավորված, ասում են՝ ժողովրդի ցանկության դեպքում, ասում են՝ դա խաղաղություն կբերի։ Չի բերի»,– ասել է Արա Պապյանը։


Պապյանը հիշեցրել է՝ իրենք պայքարում են Հայաստանի և Արցախի միացման համար։