Դեկտեմբերի 6-ին, ժամը 09:44-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Կորեայի ձորի Շրջանցիկ թունելի ջրանցքի ավազանի ջրի մակարդակը իջեցրել են. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ժամը 09:58-ին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը վերսկսել է որոնողական աշխատանքները:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: