Սիսիանում ձնահյուսի տակ մնացած զինծառայողին գտել են մահացած: «Իմ քայլը» դաշինքի անդամ Արսեն Ավագյանը սոցկայքի էջում, մասնավորապես, գրել է. «Այսօր Սիսիանը սգում է։ Ունենք շատ ծանր կորուստ։ 23 տարեկան Հայկ Սամվելի Քարամյանը, մեր զինվոր ընկերը, մեզանից մեկը, ողբերգության զոհ է դարձել»:

Հիշեցնենք՝ Սիսիանում պայմանագրային չորս զինծառայողներ երեկ մնացել էին ձնահյուսի տակ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել էր, որ երեքին հաջողվել է գտնել. նրանց առողջական վիճակը նորմալ է: