ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածուների քարոզարշավը մեկնանարկեց նոյեմբերի 26- ին: Տավուշի մարզում «Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրված ՀՀԱԺ պատգամավորի թեկնածու Էդգար Ճաղարյանը իր ծրագրերի ներկայացումը սկսեց իրեն հարազատ Վերին Ծաղկավան գյուղից: Ի դեպ հիշեցնենք, որ թեկնածուն արմատներով Տավուլի մարզի Արծվաշեն, Պառավաքար և Վերին Ծաղկավան գյուղերից է:

Այս օրեր ընթացքում թեկնածուն եղել է մի շարք քաղաքներում` Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, ինչպես նաև գյուղերում և համայնքերում` Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Արճիս, Զորական, Բերդավան, Կողբ,Աղավնավանք,Խաչարձան, Գոշ, Հաղարծին, Պառավաքար Վարագավան, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Լալի գյուղ, Թեղուտ:


Շրջայցներից բացի թեկնածուն այցելել է նաև տեղի բնակչների տներ: Հիշեցենենք, որ Իմ քայլը դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Էդգար Ճաղարյանը նաև ՀՀ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ է շրջել հետևյալ քաղաքներում` Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան:

Նշենք,որ «Իմ քայլը» դաշինքի կողմից Տավուշի մարզում առաջադրված ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Էդգար Ճաղարյանը ներկայանում է 5-րդ համարի ներքո։