Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Opel մակնիշի մեքենան և Irbis մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը․ հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 14։00-ին։ Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր .օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Opel-ի վարորդի և մահացած մոտոցիկլավարի ինքնությունը։