«Ի հեճուկս անձրեւի, ձյունի եւ «ընտրագազելների» բացակայության՝ բոլորս դեպի ընտրական տեղամասեր»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են, պայքարում են 11 քաղաքական ուժեր, որոնք ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու: