«Էքստրադիցիան դեռ տեղի չի ունեցել, ընթացքի մեջ է, համապատասխան փաստաթղթերի շրջանակ է հավաքվում, դատախազությունն արդեն զբաղվում է: Կարևորը՝ ձերբակալելն է, նա արդեն ձերբակալված է Պրահայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վալերի Օսիպյանը:

Արդեն հայտնել էինք, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: