Ինչ վերաբերում է տարբեր սոցհարցումներով հրապարակված տոկոսներին, Ծառուկյանը հետևյալն ասաց. «Ես համամիտ կլինեմ ընտրություններից հետո, որ համապատասխան կտեսնենք՝ ինչ է արդյունքները։ Այսօր մարդիկ քնած տեղը չեն կարա որոշումներ կայացնեն»։

Գագիկ Ծառուկյանը դժգոհ է նախընտրական բանավեճերից։ Նա նշեց, որ վերջին մեծ բանավեճի ժամանակ ամբողջ աշխարհը սպասում էր, որ կուսակցության ղեկավարները ներկայացնեն իրենց ծրագիրը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար, ըստ նրա՝ պետք է ասեր, թե ինչպես է անելու.

«Ճոխ խոսել բոլորն էլ կարող են, բայց ինչի՞ հիման վրա։ Բայց միայն եղավ, որ մեկը մյուսի վրա ուզում է ցեխ շպրտի, մեկը մյուսի հաշվին ուզում է դիվիդենտներ շահի»։

Հարցին՝ ԲՀԿ-ն երբևէ ընտրություններում կաշառք բաժանե՞լ է, Ծառուկյանը պատասխանեց. «Երբեք չի բաժանել, չի էլ բաժանելու։ Ոնց որ Երևան քաղաքի քաղաքապետի վերջին ընտրություններին գիտեք՝ 340 դեպք, որ ԲՀԿ ներկայացուցիչներին տարել են բաժիններ, պահել են և լիարժեք ոչ մի բան չի եղել։ Իմ ասածը՝ եթե որևէ մեկը համապատասխան տեղեկություն է տալիս, պետք է տեղեկությունը սխալ լինելու համար նա պատասխանատվության ենթարկվի, բայց ոչ մեկին էլ պատասխանատվության չենթարկեցին»։

Դիտարկմանը՝ խոսքը նախկին ընտրությունների մասին է, նա արձագանքեց. «Ես քեզ ասում եմ՝ երբեք չի եղել նման բան»։