6/17 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Քաղաքացիական որոշում» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը: Լրագրողի այն հարցին` հանուն ինչ Հայաստանի քվեարկեց, պատասխանեց. «Ես քվեարկեցի հանուն հեղափոխական Հայաստանի. հեղափոխությունը հաղթանակի այլընտրանք չունի: Ես ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունը կհաղթի, հին քաղաքական համակարգն այլևս չի հայտնվի մեր Ազգային ժողովում, մեր քաղաքական կյանքում»: