ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի 20/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները զայրացրել են քաղաքացուն: ArmLur.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ վերջինս դեպի քվեախցիկ գնալու ժամանակ պարզել է, որ իրեն չեն տվել «Իմ քայլը» դաշինքի՝ 4-րդ համարի քվեաթերթիկը: Բայց խնդիրը բարձրաձայնելուց հետո ի վերջո քաղաքացուն տրվել է այն:

Բացի այս, ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես են երիտասարդ տղաները վերը նշված ընտրատեղամաս ուղեկցում քաղաքացիների: Ի դեպ, նրանցից մեկը, գրանցվել էր որպես ազգական, սակայն պարզվեց, որ ամենեւին էլ հարազատներ չեն: ArmLur.am-ի թղթակիցը հանձնաժողովի նախագահին հայտնեց այս տեղեկությունը, ինչից հետո «բարեկամը» հանվեց գրանցամատյանից:

Նրա փոխարեն քաղաքացուն օգնեց մեկ այլ՝ անծանոթ մարդ: Նկատենք, որ երիտասարդ տղաները վաղ առավոտից անհանգիստ պտտվում են ընտրատեղամասի մոտակայքում: