«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Վարուժան էլոյանն ահազանգում է 10/30 ընտրական տեղամասում ուղղորդման դեպքի մասին։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա մանրամասներ հայտնեց.«Առավոտյան մի կին եկավ, մի տղամարդու օգնեց ընտրելու ժամանակ, բայց այդ տղամարդը չառաջարկեց, որ իրեն օգնեն, այլ այդ կինն ինքն առաջարկեց։ Մենք դա որպես կասկած հաշվի առանք, դրանից հետո հանձնաժողովի անդամներից մեկն ասաց, որ այդ կինը կոնկրետ ձայներ է հավաքում, 35 ձայն պետք է հավաքի»,-պատմեց Վարուժան Էլոյանը՝ հավելելով, որ ավելի ուշ գնացել են նրա տուն՝ հասկանալու ինչ էր անում այդ կինն ընտրատեղամասում։ Կինը ներկայացել է որպես ՀՀԿ վստահված անձ, բայց այդ տեղամասում որպես վստահված անձ գրանցված չի եղել։ Նա վստահեցրել է, որ քաղաքացիներին չի ուղղորդել։ Ավելի ուշ, ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը դիմել է ոստիկանություն։