ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով, Իմ քայլը դաշինքն ստացել է 70.43 %, ԲՀԿ-ն՝ 8.27 % «Լուսավոր Հայաստանը»՝ 6.37%: Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից, որից 1/3-ը պետք է ընդդիմություն լինի: Եվ քանի որ այս ձայներով այդպես չի ստացվում, պատգամավորի թիվն ավելանալու է և այնպիսի համամասնություն է դառնալու, որ ընդհանուր թվի 1/3-րդը լինեն մյուս երկու ուժերը: Ըստ այդմ, շատ նախնական և մոտավոր հաշվարկների համաձայն, խորհրդարանը կունենա 129 պատգամավոր, իսկ մանդատներն էլ կբաշխվեն հետևյալ կերպ. Իմ քայլը – 86 մանդատ, ԲՀԿ – 25 մանդատ, Լուսավոր Հայաստան – 18 մանդատ:

Նյութի աղբյուրը` armlur.am