Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով տուժած 26-ամյա Դավիթ Հակոբյանը շուրջ 40 տոկոս այրվածքներ է ստացել, նրա վիճակը կայուն ծանր է։ 

Նա նշեց, որ տուժածին այսօր ռեանիմոբիլով կտեղափոխեն Երեւան՝ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, այնտեղ բուժումը շարունակելու։


Հիշեցնենք որ այսօր՝ դեկտեմբերի 11–ի լուսադեմին հրդեհ է բռնկվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել 36-ամյա Վահանուշ Հակոբյանի եւ 59-ամյա Անուշ Բալասանյանի ծխախեղդ եղած դիերը, իսկ 26-ամյա Դավիթ Հակոբյանին ին եւ 12-ամյա Գրիգոր Գրիգորյանին տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ Գրիգորյանը մահացել է: