ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ) 1993թ.-ին անդամակցելուց ի վեր` Հայաստանում բազմաթիվ ծրագրերեն իրականացվում, որոնք միտված են նպաստելու երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և աղքատության նվազեցմանը:

«Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ընտրվել են Լոռու և Շիրակի մարզերը, որպեսաղքատության բարձր մակարդակ ունեցող և առավել խոցելիմարզեր: ՊԳԿ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորվում էՌուսաստանի Դաշնության կողմից և հանդիսանում է համապարփակ ծրագրի մաս, որի նպատակն էհզորացնել պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունները Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում:

Ծրագրի իրականացման համար ընտրվել են 65 նպաստառու ընտանիք Շիրակի մարզի Մարմաշեն և 68-ը՝ Լոռու մարզի Գյուլագարակխոշորացված համայնքներից: Շահառու ընտանիքների ընտրությունը կատարվել է նախապես հաստատված չափորոշիչների հիման վրա: Նախնական ցուցակներով ընտրություն կատարելուց հետո տնայցեր են իրականացվել՝ տնային տնտեսությունների պայմաններին ծանոթանալու և իրավիճակը արձանագրելու համար: Կարևորվել է ընտանիքի ինչպես նպաստառու լինելու հանգամանքը, այնպես էլ 2 և ավելի անչափահաս երեխաների առկայությունը, որոնցից առնվազն մեկը 0-5 տարեկան, հաշվի են առնվել նաև այլ պայմաններ՝ ընտանիքումհաշմանդամի, միակողմանի ծնողազուրկի, աշխատուժի առկայությունըև այլն: Պայմաններից (օրինակ, գոմի առկայությունը և վիճակը) և աշխատուժի հնարավորություններից կախված շահառու ընտանիքներից մի մասին տրամադրվել են 30-ական ածան հավ և 100ազնվամորու թուփ, իսկ մյուսներին՝գոմի և պահման պայմանների առկայության դեպքում՝ մեկական երինջ, ինչպես նաև մեկ տարվա կեր՝ հավերի և երիջների համար:

«Ծրագիրը փորձնական է և նպատակ է հետապնդում ստեղծել և ուժեղացնել սնուցման, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության զարգացման միջև փոխադարձ կապերը»,- նշում է ՊԳԿ ծրագրի տեխնիկական փորձագետ Մարիաննա Քոչարյանը:

«Հաջորդ շաբաթ նախատեսվում է փորձնական ծրագրում ընդգրկված շահառուների համար իրականացնել դասընթացներ՝ կենդանիների և թռչունների խնամքի, կերակրման և պահվածքի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքի և պրակտիկ խորհուրդների տրամադրման նպատակով»:

Ըստ ՊԳԿ-ի՝ պարենային ապահովության վիճակի մասին տարածաշրջանային հաշվետվության, Հայաստանը հիմնականում խնդիր ունի թերսնման և ցինկի ու այլ միկրոսննդային տարրերի պակասի: