«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շատ քննարկվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մասնակիցների թիվը. շատերի կարծիքով` մասնակցության 48.63 տոկոսը բավական ցածր ցուցանիշ է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել՝ նախկին իշխանության ներկայացուցիչներից ովքեր են մասնակցել ընտրություններին, ովքեր՝ ոչ:

Պատկերը հետաքրքիր էր. օրինակ, քվեարկությանը մասնակցել է Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանն իր կնոջ հետ: Ընտրութուններին մասնակցել է մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանը, իսկ ահա ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը չի մասնակցել:


Ընտրություններին չեն մասնակցել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանն ու Տիգրան Սարգսյանը: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներից էլ ընտրություններին մասնակցել են միայն երկու որդիները՝ Սեդրակն ու Լեւոնը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում