«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում երեկվանից մեծ «ուբոռկա» է սկսվել․ նախորդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք չեն լինելու նորում, հավաքում են իրենց իրերը։ ԱԺ աշխատակազմը պետք է սենյակների հարցը լուծի, 101 պատգամավորի փոխարեն հաջորդ խորհրդարանում 132-ն են լինելու, որոնց տեղավորելու խնդիր կա։

2-3 սենյականոց «վիպ» համարներն են մասնատվելու, դառնալու են մի քանի սենյակ։ Ըստ սահմանված ընթացակարգերի՝ առաջին նիստը կգումարվի դեկտեմբերի 24-ին։ Նստաշրջանին բացման ելույթի իրավունք ունեն ՀՀ նախագահը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: