«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի երեքից կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հայտարարել է հացադուլ, և նախընտրական այս թոհուբոհի մեջ մտավորականի հացադուլը շատերի համար մնաց աննկատ: Ես հույս ունեմ, որ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և կինոռեժիսորը կսկսեն բանակցություններ և կգտնեն արժանապատիվ լուծումներ ՝ ստեղծված բավականին բարդ իրավիճակում:
Ես խնդրում եմ Հովհաննեսին դադարեցնել հացադուլը, ինչպես և հորդորում եմ Լիլիթ Մակունցին, ով երեկ այցելել է Հովհաննես Գալստյանին, այսօր իսկ սկսել բանակցություններ, որոնց արդյունավետությանը ես հավատում եմ:
Մեկ բանում վստահ եմ ՝ անլուծելի հարցեր երբեք չեն լինում, եթե կա ցանկություն՝ լսելու դիմացինի ձայնը»: