Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 01:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լ. Խ.-ին պատկանող երկհարկանի տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:03-ին, մարվել՝ 07:18-ին:

Ամբողջությամբ այրվել է տունը՝ 375 քմ, ներքնահարկում՝ կուտակած 15 խմ վառելափայտ, 10 անվադող եւ 20 լ-ոց տարաներով մոտ 200 լ շարժիչի յուղ: