Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկացած տեղեկություն համար պետք է այցելել Արցախի Հանրապետության նախագահի կայքէջ և առաջնորդվել միմիայն պաշտոնական տեղեկատվությամբ. մենք երբեք հասարակությունից որևէ բան չենք թաքցնում»:

Հիշեցնենք՝ երեկ լուրեր էին տարածվել այն մասին, որ աշխատանքից ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը: Վերջինն այսօր հերքել էր այդ մասին լուրը: