«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոն Մարուքյանը 1in.am լրատվականին տրված հարցազրույցում հայտարարել ա, որ Ֆրանսիայում տեղի ունեցողը քաղաքական չէ, քանի որ ինչ-որ քաղաքացիներ դուրս են եկել և սոցիալական արդարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում, բայց նրանց հետ չէ ընդդիմությունը։ Այսինքն՝ քաղաքական կլիներ, եթե բողոքողներին իր սոլիդարությունը հայտներ որևէ կուսակցություն։ Այ, եթե հայտներ, բողոքը կդառնար քաղաքական, իսկ մինչ այդ, չգիտես՝ ինչ է։ Եթե զրուցավարը խորանար, կպարզվեր, որ հանցակազմ պարունակող ինչ-որ ապօրինի հավաքներ են։ Այ սենց էլ Հայաստանում բռնաբարվում ա քաղաքականություն հասկացությունը։

Էդմոնն ինքը քաղաքական չի, քանի որ չի պատկերացնում հանրային հարաբերությունները, քաղաքացու դերը պետության մեջ ու խիստ գերագնահատում ա կուսակցությունների դերը։ Էդմոնը քաղաքացուն վերաբերվում ա որպես ընտրող ու վիճակագրական տվյալ, որը 5 տարին մեկ իրավունք ունի գնալ ընտրատեղամաս և ձայնը տալ իրեն կամ մի այլ «խիստ կարևոր» կլասիկ երևույթի, իսկ դրանից դուրս ամեն ինչ ապաքաղաքական ա։ Հենց էս մտածողությունն էլ նրան ստիպում էր փողոց դուրս չգալ, հարցերը տանել ԱԺ, որ իրենք՝ «կարևորներով» որոշումներ կայացնեն դրանց վերաբերյալ։ Ես պատկերացնում եմ, թե պակաս մասսայականության դեպքում ապրիլ-մայիսին ինչ վիրավորանքներ էր հնչեցնելու փողոցում գտնվողների հասցեին։ Ու պատկերացնում եմ, թե անհաջողության դեպքում ոնց էր սատարելու սերժի բանտարկություններն ու քաղաքական ճնշումները փողոց դուրս եկած քաղաքացիների նկատմամբ՝ նրանց արարքներում տասնյակի հասնող հանցակազմ տեսնելով։

Ըստ Մարուքյանի, ստացվում ա, որ քաղաքացին քաղաքականության օբյեկտն ա, դրա սպառողը, իսկ ինքը՝ սուբյեկտն ու որոշողը։ Մինչդեռ քաղաքականությունը ԱԺ մի անյկունում ծվարած, հաճախ լպրծուն ու ցանկացած, ավելի մեծ ուժի հարմարվող պատգամավորը չի, այլ քաղաքացին՝ իր հույզերով, ապագայի մասին պատկերացումներով, ցանկություններով։ Սրա լուծումը մեր քաղաքական կյանքում ուղիղ ժողովրդավարության էլեմենտների ներդրումն ա, որ մարդը ստիպված չլինի սենց ԱՊԱքաղաքական տեքստեր լսել նրանցից, ում սխալմամբ, հանգամանքների բերումով ձայն ա տվել»։