ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ եւս նրանց գործունեությունը եւ ծրագրերը կբխեն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների եւ համայն հայության շահերից: