Երեւանի Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և N 74 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները․ տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Ժամը 21:00-ի սահմաններում։

Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:


Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Nissan-ը հաշվառված է ՀՀ ոստիկանության հաշվեկշռում: