Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: