ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ:


Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրա պետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: