Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ներողությունը ուժեղ մարդկանց «կարողություն» է։

«Առավոտը լույսի ու բարության խորհուրդ ունի։ Նոր կյանքի եւ նոր «էջ»- ի։ Թե պատահաբար կամ նույնիսկ մտածված նեղացրել եք որեւէ մեկին, ճիշտ է զանգել, գրել ու գոնե որպիսությունն իմանալ, մի բարի խոսք ասել, կամ վերջապես ներողություն խնդրել այդ մարդուց։ Հնարավոր է՝ մի պարզ խոսքով երջանկացնեք ձեր մտերիմներին։

 

Ներողությունը ուժեղ մարդկանց «կարողություն» է... Ուժեղանալու ճանապարհը՝ ՍԿՍԵԼ խոստովանել ինքդ քեզ չարածդ ու արածդ։ Օրհնյալ ու լուսավոր օր եմ մաղթում բոլորիս»,- մեկնաբանություններում գրել է նա։

 

Ավելի վաղ դերասանուհին լողափին արված լուսանկար էր տեղադրել, որը հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Մարդ լավագույնս ընկերություն է անում Ջրի հետ։ Մարդ ինքն էլ ջուր է։ Օվկիանոսները… սիրո անսպառ կաթիլներ են»։