«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հրամանով ԱԺ փոխնախագահները, հանձնաժողովի նախագահները և խմբակցությունների ղեկավարները զրկվել են ծառայողական մեքենաներից, և դա այն դեպքում, երբ այս ԱԺ-ն գործելու է մինչև հաջորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը` հունվարի 14-ը: Ընդ որում՝ խորհրդարանի նախագահը իր ծառայողական մեքենան և իրեն սպասարկող թիկնազորի մեքենաները շարունակում է ապահովել պետական բենզինով:

Արա Բաբլոյանի այս քայլը պատգամավորները բացատրում են խորհրդարանի բյուջեն նրա կողմից մինչև վերջ դատարկելով: Բաբլոյանը հասկանում է, որ իրենից հետո աուդիտ են անցկացնելու և հայտնաբերելու են իր կողմից մսխված գումարները: Բացը լրացնելու համար նա որոշել է խնայել մյուս պատգամավորների հաշվին, որոնց մեծ մասը նոր խորհրդարանում այլևս չի լինելու»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: