Տավուշի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Երեւան-Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 140 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչներ՝ 26-ամյա Ալիկ Ք.-ի վարած BMW մակնիշի 65 XX 600 համարանիշի եւ 39-ամյա Սասուն Ա.-ի վարած ՈՒԱԶ 469 մակնիշի 34 NИ 003 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Սասուն Ա.-ն, նրա ուղեւորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Դավիթ Ա.-ն, 37-ամյա Անահիտ Դ.-ն, BMW-ի վարորդ Ալիկ Ք.-ն, նրա ուղեւորներ՝ համագյուղացիներ, 32-ամյա Թաթուլ Է.-ն եւ 34-ամյա Մհեր Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջեւան» բժշկական կենտրոն։